Սամուել Էտոյի որդին առաջին գոլն է խփել Լա լիգան ներկայացնող ակումբի կազմում 🎥
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/64 եզրափակիչում «Ռայո Վալեկանոն» արտագնա խաղում 5:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել երկրի 6-րդ դիվիզիոնը ներկայացնող «Վիլամուրիելի» նկատմամբ։
Հյուրերի կազմից 75-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել 22-ամյա հարձակվող Էթիեն Էտոն։ 88-րդ րոպեին դիպուկ հարվածով նա դրել է հանդիպման վերջակետը։
Նշենք, որ Էթիեն Էտոն «Բարսելոնայի», Միլանի «Ինտերի», Լոնդոնի «Չելսիի» և Կամերունի ազգային հավաքականի նախկին հարձակվող Սամուել Էտոյի որդին է։
Էթիեն Էտոն նորամուտն է նշել «Ռայոյի» հիմնական թիմում և խփել առաջին գոլը։ Երիտասարդ ֆուտբոլիստն այս տարվա հուլիսին է պայմանագիր կնքել ակումբի հետ։
Մադրիդյան ակումբը գավաթի խաղարկությունում դուրս է եկել 1/32 եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Copa del Rey, Բարսելոնա, Էթիեն Էտոօ Պինեդա, Ինտեր, Իսպանիայի գավաթ, Լա-լիգա, Կամերունի հավաքական, Չելսի, Ռայո Վալեկանո, Սամուել-Էտո՛Օ