Սալահը գերազանցել է Դրոգբայի տպավորիչ ռեկորդը
Անգլիալան Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Լիվերպուլը» 5:0 հաշվով ջախջախեց «Մանչեսթեր Յունայթեդին»։
Հանդիպման հերոս դարձավ մերսիսայդյան ակումբի վինգեր Մոհամեդ Սալահը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
Դրա շնորհիվ եգիպտոսցի հարձակվողը Պրեմիեր լիգայի շրջանակում իր խփած գոլերի քանակը հասցրեց 107-ի։
Ինչպես տեղեկացնում է BBC Sport-ը, այդ կերպ 29-ամյա ֆուտբոլիստը ռեկորդ է սահմանել ԱՊԼ-ի ակումբների կազմում հանդես եկած աֆրիկացի ֆուտբոլիստների շրջանակում` դառնալով լավագույն ռմբարկու։
Մոհամեդ Սալահը շրջանցել է «Չելսիի» նախկին գոլահար Դիդիե Դրոգբայի ցուցանիշը, ով 2004-14 թթ. լոնդոնյան ակումբի կազմում խփել է 104 գոլ։
Հավելենք, որ Սալահին 107 գոլ խփելու համար անհրաժեշտ է եղել ընդամենը 167 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, ԱՊԼ ռեկորդ, Դիդիե Դրոգբա, Լիվերպուլ, Մոհամեդ-Սալահ, Չելսի