Սադիո Մանե. Լիվերպուլը լավ է ընթանում ԱՊԼ-ում և ՉԼ-ում, պետք է վայելել պահը

Սադիո Մանե. Լիվերպուլը լավ է ընթանում ԱՊԼ-ում և ՉԼ-ում, պետք է վայելել պահը

08/04/2019 - 16:28

«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակչի շրջանակներում «Պորտուի» դեմ կայանալիք խաղից իր սպասումներով:

«Ֆուտբոլիստը պետք է կարողանա հաղթահարել ճնշումը: Պետք է փորձել հաճույք ստանալ այն ամենից, ինչ կատարվում է: Մենք լավ ենք ընթանում Չեմպիոնների լիգայում և առաջնությունում, պետք է վայելել պահը: Դա գլխավորն է: Պետք է պահպանենք կողմնորոշվածությունն ու մոտիվացիան, որպեսզի կարողանանք հասնել մեր նպատակին:

Մեզ մոտ պահպանվել են հաճելի հիշողություններ «Պորտուի» նկատմամբ տարած մեծ հաղթանակից: Բայց դա մեկ տարի առաջ էր: Դա նրանց մոտիվացիա կտա և դա նորմալ է: Սխալ կլինի հույս դնել մեկ տարի առաջվա իրադարձությունների վրա:2018-ը անցյալում է, պետք չէ այն հիշել: «Պորտուն» վառվում է հաղթելու ցանկությունից: Նրանք ունեն նպատակ, ինչպես և մենք: Թող հաղթի ուժեղը:»,- Մանեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023