Ռոնալդուն գոլի հեղինակ է դարձել 165 տարբեր մրցակիցների դեմ խաղերում
Անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով հաղթեց «Նորվիչին»։
«Կարմիր սատանաներին» հաղթանակ պարգևեց 75-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուի խփած գոլը, ով դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, «Նորվիչը» դարձել է 120-րդ ակումբը, որի դարպասը Ռոնալդուն գրավել է։
Ընդհանուր առմամբ, պորտուգալացի գոլահարը 160 ակումբի դեմ է խաղացել։
Բացի դրանից, Կրիշը գոլի հեղինակ է դարձել նաև 45 տարբեր հավաքականների դեմ խաղերում։
Այսպիսով, Ռոնալդուն գրավել է 165 տարբեր մրցակիցների դարպասը։
Նշենք, որ 36-ամյա հարձակվողն իր ակումբային կարիերայի ընթացքում ամենաշատ գոլերը խփել է «Սևիլիայի»` 27 գոլ, իսկ հավաքաքականի կազմում` Լյուքսեմբուրգի դարպասը` 9 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Լյուքսեմբուրգի հավաքական, Մանչեսթեր-Յունայթեդ, Նորվիչ, Պորտուգալիայի հավաքական, Սևիլիա