«Ռոման» հաղթել է հռոմեական 202-րդ դերբիում 🎥
«Ռոման» հաղթել է հռոմեական 202-րդ դերբիում 🎥
21/09/2025 - 17:39

Իտալիայի Ա սերիայի չորրորդ տուրում կայացել է հռոմեական հերթական դերբին. «Ռոման» 1:0 հաշվով հաղթել է «Լացիոյին»։

«Օլիմպիկո» ստադիոնում կայացած խաղում միակ գոլը 38-րդ րոպեին խփել է «ջալոռոսիի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին։

Ջան Պիեռո Գասպրինիի գլխավորած թիմը 9 միավորով բարձրացել է չորրորդ տեղ, «Լացիոն» 3 միավորով 14-րդն է։

Սա հռոմեական 202-րդ դերբին էր. «Ռոման» տարել է 76-րդ հաղթանակը։ 58 անգամ հաջողութնունն ուղեկցել է «բիանկոչելեստեին», ևս 68 խաղ էլ ոչ-ոքի է ավարտվել։

Հավելենք, որ 2025/26 մրցաշրջանում «Ռոմայի» մասնակցությամբ բոլոր չորս խաղերում գրանցվել է 1:0 հաշիվը։ Ակումբը, բացի «Լացիոյից», հաղթել է նաև «Բոլոնիային» ու «Պիզային», պարտվել` «Տորինոյին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025