Ռեալն ու Ատլետիկոն բանակցություններ են վարել գերմանացի ծագող աստղի գործակալի հետ
«Զալցբուրգի» կենտրոնական հարձակվող Կարիմ Ադեյեմին, ամենայն հավանականությամբ, շուտով կփոխի ակումբային գրանցումը։
19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են մի շարք գրանդ ակումբներ, որոնց թվում են «Բորուսիա Դորտմունդը», «Բավարիան» ու ՊՍԺ-ն։
Ինչպես տեղեկացնում է Sport1.de-ն, գերմանացի ֆուտբոլիստի համար մղվող պայքարին միացել են նաև մադրիդյան երկու գրանդները` «Ռեալն» ու «Ատլետիկոն»։
Աղբյուրի փոխանցմամբ` անցնող օրերին Ադեյեմիի գործակալը եղել է Մադրիդում և նախնական բանակցություններ վարել «Ռեալի» ու «Ատլետիկոյի» ներկայացուցիչների հետ։
Սպասվում է, որ երիտասարդ ֆուտբոլիստն իր ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի մինչև սույն թվականի դեկտեմբեր։
Նշվում է, որ «Զալցբուրգն» իր ֆուտբոլիստին պատրաստ է վաճառել 30-35 մլն եվրոյի դիմաց։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կարիմ Ադեյեմին բոլոր մրցաշարի շրջանակում անցկարել է 22 հանդիպում` խփելով 15 գոլ, որոնցից 3-ը Չեմպիոնների լիգայում։
Ադեյեմին հասցրել է նաև 3 հանդիպում անցկացնել Գերմանիայի հավաքականի կազմում և դառնալ 1 գոլի հեղինակ` գրավելով Հայաստանի հավաքականի դարպասը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Զալցբուրգ, Կարեմ Ադեյեմի, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ