Ռեալը լուրջ կորուստ ունի Էլ կլասիկոյից առաջ

Ռեալը լուրջ կորուստ ունի Էլ կլասիկոյից առաջ

23/10/2024 - 14:07

Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցելու է «Բարսելոնայի» դեմ։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «արքայական» ակումբից առաջիկա Էլ կլասիկոն բաց է թողնելու բրազիլացի վինգեր Ռոդրիգոն։

23-ամյա ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրի Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում (5:2) եղել է մադրիդյան գրանդի մեկնարկային կազմում և 85-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվել է։

Ռոդրիգոն հոկտեմբերի 23-ին լրացուցիչ բուժզննում է անցել. նրա մոտ մկանային վնասվածք է ախտորոշվել, սակայն ապաքինման հստակ ժամկետ չի նշվում։

Հիշեցնենք, որ «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 26-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023