Ռանոսի Բավարիայի հիմնական թիմ տեղափոխվելու հավանականությունը կտրուկ մեծացել է
Հայաստանի հավաքականի կազմում փայլուն նորամուտից հետո Հրանտ-Լեոն Ռանոսի` «Բավարիայի» հիմնական թիմ տեղափոխվելու հավանականությունը կտրուկ մեծացել է։
Այդ մասին հայտնում է հեղինակավոր Transfermarkt կայքը, որը Ռանոսի` մյունխենյան ակումբը գլխավոր թիմ տեղափոխության հավանականությունն այժմ գնահատում է 79%։
Ռանոսը 2018 թվականից հանդես է գալիս «ռեկորդ մայսթերի» համակարգում, իսկ 2022/23 մրցաշրջանից առաջ տեղափոխվեց «Բավարիա II», որը նշանակությամբ երիտասարդական թիմն է։
19-ամյա հայազգի հարձակվողն ընթացիկ խաղարկությունում «Բավարիա II»-ի կազմում անցկացրած 28 խաղում խփել է 16 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։
Հիշեցնենք, որ վերջերս Հրանտ-Լեոն Ռանոսը նորամուտը նշեց Հայաստանի հավաքականի կազմում` դառնալով դուբլի հեղինակ Կիպրոսի դեմ կայացած խաղում (2:2)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Բավարիա, Բավարիա II, Գրանտ-Լեոն Ռանոս, ընկերական-հանդիպումներ, Կիպրոսի հավաքական, Հայաստանի-հավաքական