Ռանգնիկը ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչների շրջանակում 118 տարվա վաղեմության ցուցանիշ է կրկնել
Անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունյաթեդը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով հաղթեց «Նորվիչին»։
Մանկունյական ակումբի նոր գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը Պրեմիեր լիգայի շրջանակում իր մեկնարկային երկու խաղերում էլ հաղթել է «չոր» հաշվով (խմբ.` Ռանգնիկի գլխավորությամբ առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» միևնույն` 1:0 հաշվով հաղթել է «Քրիսթալ Փելասին»)։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, Ռանգնիկը «ՄՅՈՒ»-ի գլխավոր մարզիչների շրջանակում 1903 թ. ի վեր դարձել է առաջին մասնագետը, ով առաջնության շրջանակում մեկնարկային երկու խաղերն էլ հաղթել է «չոր» հաշվով։
118 տարի առաջ նման ցուցանիշ էր գրանցել նաև Էրնեստ Մենգնալը։
Հավելենք, որ «կարմիր սատանաներն» այդ հաղթանակից հետո վաստակեցին 27 միավոր և զբաղեցնում են 5-րդ հորիզոնականը` առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջելով 11 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Մանչեսթեր-Յունայթեդ, Նորվիչ, Ռալֆ Ռանգնիկ