Պրեմիեր լիգան հետաձգել է Բրենթֆորդ – Մանչեսթեր Յունայթեդ հանդիպումը
Ինչպես տեղեկացնում է անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը, հետաձգվել է 17-րդ տուրի շրջանակում նախատեսված «Բրենթֆորդ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը։
Նման որոշում կայացվել է բժշկական խորհրդատվությունների հիման վրա` կապված «Մանչեսթեր Յունայթեդում» բռնկված կորոնավիրուսի համաճարակի հետ։
Ավելի վաղ «կարմիր սատանաները» հայտնել էին, որ ակումբի մարզաբազան տևական ժամանակով փակվել է, որպեսզի նվազեցնի վարակի տարածումը, իսկ կորոնավիրուսի դրական թեստ հանձնած ֆուտբոլիստներն ու աշխատակիցներն ինքնամեկուսացել են։
Հավելենք, որ «Բրենթֆորդ» – «ՄՅՈՒ» հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 14-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրենթֆորդ, կորոնավիրուս, Մանչեսթեր-Յունայթեդ