ՊՍԺ-ն խոշոր տրանսֆեր է ավարտին հասցրել
Լիսաբոնի «Սպորտինգի» հենակետային կիսապաշտպան Մանուել Ուգարտեն կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում:
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց փարիզյան ակումբը վճարելու է 60 մլն եվրո: Հենց այդքան է կազմում «Սպորտինգի» և Ուգարտեի միջև պայմանագրում առկա հրաժարագինը:
Ուրուգվայցի ֆուտբոլիստը «Պարի Սեն-Ժերմենի» հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2028 թ. հունիսի 30-ը:
Նշվում է, որ 22-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելուն շատ մոտ է եղել նաև «Չելսին», սակայն վերջին պահին ՊՍԺ-ն վերանայել է անձնական պայմանագրի մի շարք կետեր, ինչից հետո Ուգարտեի ընտրությունը կանգ է առել հենց փարիզյան ակումբի վրա:
Ռոմանոն հաստատում է, որ Ուգարտեն արդեն մեկնել է Փարիզ՝ նոր ակումբի համար բուժզննում անցնելու համար:
Սպասվում է, որ ՊՍԺ-ն առաջիկա ժամերին պաշտոնապես կհայտարարի այս գործարքի մասին:
Հավելենք, որ Մանուել Ուգարտեն «Սպորտինգի» կազմում հանդես էր գալիս 2019 թ. օգոստոսից՝ անցկացրած 85 խաղում դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանուել Ուգարտե, Չելսի, ՊՍԺ, Սպորտինգ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո