ՊՍԺ-ի սեփականատիրոջ եղբայր. «Մեսիի հետ բանակցություններն ավարտվել են»
ՊՍԺ-ի սեփականատեր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի եղբայրը` Խալիֆա բեն Համեդ Ալ Թանին, Twitter-ի իր միկրոբլոգում հաստատել է, որ փարիզյան ակումբը բանակցել է «Բարսելոնայի» արդեն նախկին հարձակվող Լեո Մեսսիի հետ.
«Բանակցությունները պաշտոնապես ավարտվել են։ Հայատարարությունը` շուտով»,- գրել է Ալ Թանին։
Բացի դրանից, Խալիֆս բեն Համեդ Ալ Թանին այդ գրառմանը կցել է նաև #Messi և #Paris_Saint_Germain հեշթեգներն ու ավելացրել արգենտինացի ֆուտբոլիստի` ՊՍԺ-ի մարզաշապիկով լուսանկար։
Ավելի ուշ քաթարցի շեյխը Twitter-ում ևս մեկ գրառում է կատարել` այս անգամ տեղասրելով Մեսսիի ու Սերխիո Ռամոսի լուսսանկարը և գրել.
«Լույսի մայրաքաղաքը։ 8 հաղթանակ Չեմպիոնների լիգայում»։
Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը վերջերս է «Ռեալ Մադրիդից» ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել ՊՍԺ, իսկ Լեո Մեսսին նույնպես, ամենայն հավանականությամբ, կհամալրի փարիզյան ակումբի շարքերը։
Հավելենք, որ «Փարիզը» պատկանում է Qatar Sports Investments հիմնադրամին, որը, ըստ Reuters գործակալության ունեցած տեղեկությունների, ֆինանսավորվում է Քաթարի ֆինանսների նախարարության և երկրի օլիմպիական կոմիտեի կողմից։
Հատկանշական է, որ ՊՍԺ-ի սեփականատեր Թամիմ բեն Համադ Ալ Թանին նաև Քաթարի էմիրն է, ով նաև ղեկավարում է երկրի օլիմպիական կոմիտեն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Թամիմ բեն Համադ Ալ Թանի, Լեո Մեսսի, Խալիֆա բեն Համադ Ալ Թանի, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս, տրանսֆերներ