ՊՍԺ-ի, «Ատլետիկոյի», «Սևիլիայի» ու «Վալենսիայի» նախկին հարձակվողն ավարտել է կարիերան 🎥
ՊՍԺ-ի, Մադրիդի «Ատլետիկոյի», «Սևիլիայի», «Վալենսիայի» ու Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Կևին Գամեյրոն սոցցանցերում տեսանյութ է հրապարակել և հայտնել կարիերան ավարտելու մասին։
37-ամյա ֆուտբոլիստն առավել հայտնի էր ՊՍԺ-ում (2011-13 թթ., 77 խաղ, 23 գոլ), «Սևիլիայում» (2013-16 թթ., 145 խաղ, 67 գոլ, 17 ասիստ), «Ատլետիկոյում» (2016-18 թթ., 82 խաղ, 27 գոլ, 11) և «Վալենսիայում» (2018-21 թթ., 121 խաղ, 24 գոլ, 12 ասիստ) ունեցած մրցելույթներով։
Գամեյրոն կարիերայում ամենաշատ հանդիպումները (170) անցկացրել է ֆրանսիական «Ստրասբուրգում», որի մանկապատանեկան դպրոցի սանն էր։ Նա ակումբում խփել է 43 գոլ, կատարել 9 ասիստ։
Հարձակվողը 2010-2017 թթ. ընդմիջումներով հրավիրվել է Ֆրանսիայի ազգային հավաքական, մասնակցել 13 հանդիպման, մրցակցիների դարպասը գրավել 3 անգամ։
Գամեյրոն ՊՍԺ-ի կազմում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, «Սևիլիայի» հետ երեք, իսկ «Ատլետիկոյի» հետ մեկ անգամ նվաճել է Եվրոպա լիգայի տիտղոսը։ «Վալենսիայի» հետ էլ հաղթել է Իսպանիայի գավաթի խաղարկությունում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ատլետիկո Մադրիդ, Եվրոպա-լիգա, Կևին Գամեյրո, ՊՍԺ, Սևիլիա, Վալենսիա, Ֆրանսիայի հավաքական