Պորտուգալացի  մարզիչը, մեծ հավանականությամբ, աշխատանքի կանցնի Հայաստանում
Պորտուգալացի մարզիչը, մեծ հավանականությամբ, աշխատանքի կանցնի Հայաստանում
18/01/2026 - 16:22

Ռիկարդո Դիոնիսիոն, մեծ հավանականությամբ, կնշանակվի «Արարատի» գլխավոր մարզիչ, սոցցանցերում գրում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։

Պորտուգալացի մասնագետը նախկինում եղել է «Պորտուի», «Բրագայի», Լիսաբոնի «Սպորտինգի» և մի շարք այլ ակումբների ֆիզպատրաստության մարզիչը։

43-ամյա մարզիչը նախկինում գլխավորել է շվեյցարական «Նիոնը», «Սիոնը» և «Լոզան Ուշին»։

Դիոնիսիոն 2025թ. բրազիլական «Բոտաֆոգոյում» ընդգրկված է եղել պորտուգալացի անվանի մասնագետ Ռենատու Պայվայի մարզչական շտաբում։ Նա Պայվայի օգնականը եղել է նաև բրազիլական մեկ այլ ակումբում` «Բահիայում»։

«Արարատը» Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի աշնանային հատվածում հանդես է եկել Ալբերտ Սաֆարյանի գլխավորությամբ։ Ակումբը 15 խաղում ոչ մի հաղթանակ չի տարել ու 3 միավորով զբաղեցնում է վերջին` 10-րդ տեղը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025