Պոչետինո. «Ժամանակ է պետք, որ Մեսսին, Նեյմարը և Մբապեն խաղան միմյանց հետ»
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում ՊՍԺ-ն A խմբի շրջանակում հյուրընկալվելիս չկարողացավ կոտրել «Բրյուգեի» դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։
Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամամակ իր տպավորություններով է կիսվել փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն.
«Ժամանակ է պետք, որ Մեսսին, Նեյմարը և Մբապեն միմյանց հետ խաղան, որպեսզի նրանց եռյակը հաջողություն ունենա։ Կարծում եմ` այդ ամենը պարզ է, և ես դրա մասին արդեն խոսել եմ անցնող օրերին։
Մեզ անհրաժեշտ է լինել ավելի կայուն։ Մենք առաջին խաղակեսում շատ սխալներ թույլ տվեցինք։ Ամեն դեպքում, ես գոհ եմ կազմի ամրապնդումներից։
Երեկոն լավագույններից չէր, սակայն մենք պետք մեզ լուռ պահենք և շարունակենք աշխատել։ Մենք կփորձենք խաղալ ավելի ու ավելի լավ»,- արգենտինացի մասնագետի խոսքերը մեջբերում է Le Figaro-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լեո Մեսսի, Կիլիան-Մբապե, Մաուրիսիո-Պոչետինո, Նեյմար, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ