Պոչետինոն Չելսիի մի շարք ֆուտբոլիստների հետ հույսեր չի կապում
Ինչպես արդեն հայտնել ենք, 2023/24 մրցաշրջանից «Չելսիի» գլխավոր մարզիչը լինելու է Մաուրիսիո Պոչետինոն։
Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկությունների` արգենտինացի մասնագետն «ազնվականների» շարք ֆուտբոլիստների հետ հույսեր չի կապում։
Խոսքը Պիեր-Էմերիկ Օբամեյանգի, Էթան Ապմադուի, Աբդուլ-Ռահման Բաբայի, Ռուբեն Լոֆթուս-Չիկի, Կալում Հոդսոն-Օդոյիի, Մատեո Կովաչիչի, Էդուարդ Մենդիի, Քրիստաին Պուլիշիչի, Մալանգ Սարի և Հակիմ Զիեշի մասին է։
Նշվում է, որ, ամենայն հավանականությամբ, այս ֆուտբոլիստներն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքեն լոնդոնյան ակումբի շարքերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ամիր-Ռահման Բաբա, Էդուարդ Մենդի, Էթհան Ամպադու, Կալում Հոդսոն-Օդոյի, Հակիմ-Զիեշ, Մալանգ Սար, Մատեո Կովաչիչ, Չելսի, Պիեր-Էմերիկ-Օբամեյանգ, Ռուբեն Լոֆտուս-Չիկ, տրանսֆերներ, Քրիստիան Պուլիշիչ