Պոլ Պոգբա. ՄՅՈւ-ն հավատում է, որ կարող է հաղթել Բարսելոնային

Պոլ Պոգբա. ՄՅՈւ-ն հավատում է, որ կարող է հաղթել Բարսելոնային

11/04/2019 - 16:33

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մեկնաբանել է
Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակչի «Բարսելոնայի» դեմ առաջին հանդիպման արդյունքը (0:1):

«Մենք պետք է օգտագործենք մեր գոլային պահերը: «Բարսելոնան» շատ շանսեր չուներ, հնարավոր է՝ մեկը, երբ Դավիդ դե Խեան մեզ փրկեց, բայց դրանից հետո վտանգավոր իրավիճակներ չեղան:

Մենք հավատում ենք, որ կարող ենք նրանց հաղթել: Մենք «Մանչեսթեր Յունայթեդն» ենք և մենք խաղում ենք Չեմպիոնների լիգայում ճիշտ այնպես, ինչպես նրանք:

Իհարկե՝ մենք կարող ենք անցնել առաջ:»,- Պոգբայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023