Պերեսը Ռեալի երկրպագուներից մեկին ասել է, որ ամռանը պայմանագիր է կնքելու Մբապեի հետ
Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ չի կարողացել կոտրել «Վիլյառեալի» դիմադրությունը. գրանցվել է 0:0 հաշիվը։
Ինչպես տեղեկացնում է Directo Gol-ը, խաղից հետո «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարճ զրույց է ունեցել երկրպագուների հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` Պերեսի մեքենային մի շարք երկրպագուներ են մոտեցել, որոնցից մեկը նրան ասել է. «Նախագահ, պայմանագիր կնքե՛ք Մբապեի հետ»։
«Հաջորդ ամռանը»,- պատասխանել է Պերեսն ու հեռացել։
Հիշեցնենք, որ վերջին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ռեալը» շատ մոտ էր Կիլիան Մբաեին գնելուն, սակայն «Պարի Սեն-Ժերմենը» մերժեց «արքայական» ակումբի երեք առաջարկները։
«Սերուցքայինները» ֆրանսիացի տրանսֆերի համար նախ առաջարկեցին 160 մլն, ապա` 170+10 մլն, իսկ վերջում` 200 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Կիլիան-Մբապե, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Վիլյառեալ, տրանսֆերներ, Ֆլորենտինո Պերես