Պելեգրինի. «Խայտառակություն է. նրանց մարզիչը հարձակվել է մեր դարպասապահների մարզչի վրա»
Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Բուդե Գլիմտին»։
Հանդիպումից հետո «գայլերի» ավագ Լորենցո Պելեգրինին հայտարարել է, որ նորվեգական ակումբի գլխավոր մարզիչ Կյետիլ Կնուդսենը հարձակվել է «Ռոմայի» դարպասապհների մարզիչ Նունո Գոմեսի վրա։
«Նրանց մարզիչը հարձակվել է մեր դարպասապահներկ մարզչի վրա։ Սկզբում նա վիրավորել է, այնուհետև` հարձակվել։
Կատարվածը շատ ցավոտ է, քանի որ այս ամենը վիրավորական է «Ռոմայի» ֆուտբոլիստների և մարզչական շտաբի համար։
Ես դեռևս շոկի մեջ եմ իմ տեսածից։ Խայտառակություն է։ Այժմ մենք ցանկանում ենք պատասխան խաղում վրեժխնդիր լինել մրցակցից այն բանի համար, ինչ տեղի ունեցավ խաղադաշտից դուրս»,- Պելեգրինիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։
Sky Sport Italia-ն էլ հայտնում է, որ Նորվեգիայի ոստիկանությունը հարցաքննել է Կնուդսենին, Գոմեսին, երկու ակումբների բազաթիվ ֆուտբոլիստների, ինչպես նաև այն անձանց, ովքեր վկա են եղել կատարվածին։
Հավելենք, որ կատարվածի վերաբերյալ այլ մանրամսներ հայտնի չեն։
Նշենք, որ «Ռոմա» – «Բուդե Գլիմտ» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին` Հռոմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բուդե Գլիմպտ, Լորենցո Պելեգրինի, Կյետիլ Կնուդսեն, Կոնֆերենցիաների լիգա, Նունո Գոմես, Ռոմա