Բուդե Գլիմտը շարունակում է հիացնել` կրկին հաղթելով Ռոմային🎥

Բուդե Գլիմտը շարունակում է հիացնել` կրկին հաղթելով Ռոմային🎥

08/04/2022 - 00:57

Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս մրցեց Նորվեգիան ներկայացնող «Բուդե Գլիմտի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումը բավական դրամատիկ ընթացք ստացավ, իսկ «Բուդե Գլիմտին» հաջողվեց 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնել։

«Գայլերի» կազմից 43-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լորենցո Պելեգրինին` եզրափակելով Հենրիխ Մխիթարյանի հիանալի փոխանցումը, իսկ տանտերերի գոլերը 56-րդ ու 89-րդ րոպեներին խփեցին համապատասխանաբար Ուլրիկ Սալթնեսն ու Ուգո Վեթլեսենը։

Նշենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին` Հռոմում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023