Պաշտոնական․ Ալեշանդրե Պատոն նոր թիմ ունի
Ինչպես տեղեկացնում է ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Օրլանդո Սիթիի» պաշտոնական կայքը, ամերիկյան ակումբը պայմանագիր է կնքել բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոյի հետ։
Աղբյուրի փոխանցում է, որ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։ Պատոն նոր ակումբին միացել է անվճար, քանի որ գտնվում էր ազատ գործակալի կարգավիճակում։
31-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է բրազիլական «Սան Պաուլուն», որտեղից հեռացել էր 2020 թվականի օգոստոսին և մինչ այս պահը գտնվում էր ազատ գործակալի կարգավիճակում։
Ալեշանդրե Պատոն հայտնի է իր՝ «Միլանում» ունեցած մրցելույթներով, որի կազմում հանդես է եկել 2007-2013 թթ։ Պատոն միլանյան ակումբի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 150 հանդիպում՝ դառնալով 63 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։
Պատոն բացի «Միլանից» և «Սան Պաուլուից» (2014թ․ փետրվար – 2015թ․ դեկտեմբեր, 2019թ․ մարտ – 2020թ․ օգոստոս, 105 խաղ, 32 գոլ, 15 գոլային փոխանցում), հանդես է եկել նաև «Ինտերնասիոնալի» (2006-2007թթ․, 18 խաղ, 10 գոլ, 1 գոլային փոխանցում), «Կորինտիանսի» (2014-2016թթ․ , 39 խաղ, 12 գոլ, 1 գոլային փոխանցում), «Չելսիի» (վարձավճար, 2016թ․ հունվար – հուլիս, 2 խաղ, 1 գոլ), «Վիլյառեալի» (2016թ․ հուլիս – 2017 թ․ հունվար, 24 խաղ, 6 գոլ, 5 գոլային փոխանցում), «Տյանցզին Տյանհայի» (2017 հունվար – 2019թ․ մարտ, 60 խաղ, 36 գոլ, 8 գոլային փոխանցում)։
Պատոն ևս 10 գոլ խփել է Բրազիլիայի հավաքականում՝ անցկացրած 27 հանդիպման շրջանակում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեշանդրո Պատո, Բրազիլիայի հավաքական, Ինտերնասիոնալ, Կորինտիանս, Միլան, ՄԼՍ, Չելսի, Սան Պաուլու, Վիլյառեալ, Տյանցզին Տյանհայ, տրանսֆերներ, Օրլանդո Սիթի