Պաշտոնական. Մարսիալը կարիերան կշարունակի Սևիլիայի կազմում
Ինչպես տեղեկացնում է «Սևիլիայի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալին։
Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թ. հունիսի 30-ը, որի ավարտից հետո անդալուսական ակումբը չի ունենալու 25-ամյա հարձակվողի տրանսֆերային իրավունքների գնման իրավունք։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սևիլիան» մինչև հունիս ամբողջությամբ վճարելու է ֆրանսիացի ֆուտբոլիստի աշխատավարձը, իսկ վարձակալության դիմաց մանկունյական ակումբը ստանալու է 6-7 մլն եվրո։
Հավելենք, որ Անտոնի Մարսիալը նոր ակումբի կազմում հանդես կգա «22» համարի մարզաշապիկով։
Հիշեցնենք, որ Անտոնի Մարսիալը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է գալիս 2015 թ. սեպտեմբերից և մինչ այժմ ակումբի մարզաշապիկով անցկացրել է 269 հանդիպում` դառնալով 79 գոլի և 50 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնի Մարսիալ, Մանչեսթեր-Յունայթեդ, Սևիլիա, տրանսֆերներ