Պաշտոնական. Հեկտոր Բելերինը հեռացավ Բարսելոնայից` փոխելով ակումբային գրանցումը
Ինչպես տեղեկացնում է Լիսաբոնի «Սպորտինգի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» աջ պաշտպան Հեկտոր Բելերինի հետ։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը։
Նշենք, որ պորտուգալական ակումբը գործարքի դիմաց գումար չի վճարել «բլաուգրանային»։
Հավելենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» շարքերը համալրել էր 2022 թ. սեպտեմբերին, որի կազմում անցկացրել է 7 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Հեկտոր Բելերին, Սպորտինգ, տրանսֆերներ