Պաշտոնական. Լուկա Յուրիչիչը վերադարձավ Փյունիկ
Ինչպես տեղեկացնում է «Փյունիկի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է ռումինական «Կլուժի» կենտրոնական հարձակվող Լուկա Յուրիչիչին։
Վարձակալական պայմանագրի մանրամասների մասին չեն հաղորդվում։
Նշենք, որ 27-ամյա հարձակվողը «Փյունիկի» կազմում արդեն հանդես է եկել 2022-23 թթ.` անցկացրած 46 խաղում դառնալով 25 գոլի հեղինակ։
Բոսնիացի հարձակվողը 2023 թ. օգոստոսին տեղափոխվեց «Կլուժ», որի կազմում անցկացրել է 17 հանդիպում` խփելով 2 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# IDBank Հայաստանի Պրեմիեր լիգա, Լուկա Յուրիչիչ, Կլուժ, հայկական-ֆուտբոլ, տրանսֆերներ, Փյունիկ