Պաշտոնական. Լյուիս Հեմիլթոնը տեղափոխվելու է Ֆերարի
Ֆորմուլա 1-ի աշխարհի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը կարիերան շարունակելու է «Ֆերարիի» կազմում։ Այդ մասին հայտնում է «Սկուդերիայի» պաշտոնական կայքը։
39-ամյա ավտոարշավորդը իտալական թիմի շարքերը համալրելու է 2025 թվականին։
Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ Լյուիս Հեմիլթոնը Ֆորմուլա 1-ի պատմության ամենաշատ գրան պրի հաղթած ավտոարշավորդն է (104 հաղթանակ)։
Բացի այդ, նա ռեկորդակիր է նաև որակավորման փուլերում հաղթանակների քանակով` 103։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լյուիս Հեմիլթոն, Մերսեդես, Ֆերարի, Ֆորմուլա 1