Պաշտոնական. Բրայթոնի կիսապաշտպանը տեղափոխվեց Տոտենհեմ

Պաշտոնական. Բրայթոնի կիսապաշտպանը տեղափոխվեց Տոտենհեմ

18/06/2022 - 13:49

Ինչպես տեղեկացնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Բրայթոնի» կիսապաշտպան Իվ Բիսումային։

Կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը։

Լոնդոնյան ակումբը գործարքի դիմաց «ճայերին» վճարել է 29.2 մլն եվրո։

Հավելենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը «Բրայթոնի» կազմում հանդես էր գալիս 2018 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 123 հանդիպում` դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022