Պաշտոնական. ԱՊԼ-ում առաջին մարզչական պաշտոնանկությունը տեղի ունեցավ
Ինչպես տեղեկացնում է «Բորնմութի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Սքոթ Պարկերը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։
41-ամյա մասնագետը «բալերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել էր 2021 թ. ամռանը։
Պարկերի գլխավորությամբ «Բորնմութն» առաջին իսկ մրցաշրջանում նվաճեց Պրեմիեր լիգայի ուղեգիր` Չեմպիոնշիփի 2021/22 խաղարկությունում զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։
Ակումբը ԱՊԼ-ի 2022/23 մրցաշրջանն սկսեց հաղթանակով` 2:0 հաշվով առավելության հասնելով «Աստոն Վիլլայի» նկատմամբ։
Այդուհանդերձ, հետագայում «բալերը» կրեցին երեք անընդմեջ պարտություն, այդ թվում` 0:9 հաշվով զիջելով «Լիվերպուլին»։
Հավելենք, որ «Բորնմութի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սքոթ Պարկերի օգնական Գարի Օ’Նիլը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բորնմութ, Սքոթ Պարկեր