Պաշտոնական. Ալեքսանդր Չեֆերինը վերընտրվեց ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնում
Ապրիլի 5-ին Ալեքսանդր Չեֆերինը վերընտրվել է ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնում, որը կշարունակի զբաղեցնել մինչև 2027 թվականը։
Ինչպես հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Չեֆերինը վերընտրվել է Լիսաբոնում կայացած Կազմակերպության 47-րդ տարեկան կոնգրեսի ժամանակ։
55-ամյա ֆունկցիոները եղել է ՈՒԵՖԱ-ի նախագահի միակ թեկնածուն։
Ալեքսանդր Չեֆերինը վերընտրվելուց հետո նշել է հետևյալը.
«Սա ինձ համար մեծ պատիվ է, սակայն իրենից ենթադրում է ֆուտբոլի հանդեպ էլ ավելի մեծ պատասխանատվություն։ Կանեմ ամեն ինչ, որպեսզի չհիասթափեցնեմ»։
Հավելենք, որ Չեֆերինն ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականից։ 2019 թվականին նա առաջին անգամ վերընտրվեց պաշտոնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր-Չեֆերին, ՈւԵՖԱ