Պաշտոնական․ Դանիայի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց Ատալանտա
Ինչպես տեղեկացնում է «Ատլանտայի» պաշտոնական կայքը, ակումբը բելգիական «Գենկից» գնել է դանիացի պաշտպան Յոաքիմ Մեհլեի տրանսֆերային իրավունքները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքն արժեցել է 11 մլն եվրո, իսկ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
23-ամյա աջ պաշտպանը «Գենկի» կազմում հանդես էր գալիս 2017 թվականի հունիսից և ակումբի մարզաշապիկով ընդհանուր առմամբ անցկացրել է 130 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։
Մեհլեն նաև Դանիայի հավաքականի անդամ է, որի կազմում անցկացրել է 6 հանդիպում և խփել 1 գոլ։
# Ատալանտա, Գենկ, Դանիայի հավաքական, Յոահքիմ Մեհլե, տրանսֆերներ