Պաշտոնական․ Ա սերիան հաստատել է առաջնության վերսկսման օրն ու խաղացանկը
Իտալական Ա սերիան պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված առաջնության վերսկսման և հեռուստատեսային իրավունքների մասին։
Երեկ՝ մայիսի 26-ին, Ա սերիայի բոլոր ակումբները տեսակոնֆերանսի ժամանակ քննարկել են ներկա իրավիճակը և տեղեկացել են, որ առաջնության վերսկսման նախնական ամսաթիվը՝ հունիսի 13-ը, մնում է անփոփոխ։
Հունիսի 13-ին և 14-ին տեղի կունենան 25-րդ տուրից հետաձգված հանդիպումները, որոնք պետք է տեղի ունենային մարտին։ Հետաձգվել էին հետևյալ խաղերը․ «Ատալանտա» – «Սասուոլո», «Ինտեր» – «Սամպդորիա», «Տորինո» – «Պարմա» և «Վերոնա» – «Կալյարի»։
Այսպիսով, սպասվում է, որ առաջնությունը վերջնական կվերսկսվի հունիսի 20-ին, երբ բոլոր ակումբներն արդեն կունենան հավասար քանակի հանդիպումներ։ Վերջնական որոշում կկայացվի մայիսի 29-ին։ Այդ օրը նախատեսված է Իտալիայի սպորտի նախարարի և Ա սերիայի ղեկավարների հանդիպումը։
Ա սերիայի հրապարակած հայտարարության մի մասը կապված է եղել հեռուստաիրավունքներին։ Բանն այն է, որ Sky Sport Italia и DAZN հեռուստաալիքները, որոնց պատկանում է Ա սերիայի հեռարձակման իրավունքը, չեն ցանկանում վճարել պայմանագրով նախատեսված գումարի մեկ երրորդը, քանի որ մարտի 10-ից որևէ ֆուտբոլ չի հեռարձակվել։
Սակայն, իտալական ակումբները կորոնավիրուսի համաճարակաի պատճառով ստեղծված ֆինանսական ճգնաժամի պատճառով անչափ զգում են այդ գումարների կարիքը և պահանջում են Sky Sport Italia-ից և DAZN-ից պահանջում են հետևել պայմանագրի բոլոր կետերին՝ վճարելով նախատեսված ամբողջ գումարը։
# Ա-սերիա, Ատալանտա, Ինտեր, Կալյարի, կորոնավիրուս, Պարմա, Սամպդորիա, Սասուոլո, Վերոնա, Տորինո