ՉԼ. Փյունիկը կրկին պարտվեց Ցրվենա Զվեզդային🎥
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը»` Երևանի Վազգեն Սարգսյանի «Հանրապետական» մարզադաշտում, մրցեց Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմականության առաջին խաղում Եղիշե Մելիքյանի սաները զիջել էին 0:5 հաշվով։
Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա «Փյունիկը» կրկին պարտվեց` այս անգամ 0:2 հաշվով։
Սերբական ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Գելոր Կանգան ու Միլան Պավկովը։
Այսպիսով, «Փյունիկն» ընդհանուր դիմականությունում զիջեց 0:7 հաշվով և պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում, որի շրջանակում կմրցի Մոլդովան ներկայացնող «Շերիֆի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եղիշե Մելիքյան, Չեմպիոնների-լիգա, Ցրվենա Զվեզդա, Փյունիկ