ՉԼ. հայտնի դարձան որակավորման երրորդ փուլի բոլոր զույգերը
Օգոստոսի 1-2-ին կայացան Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքներով «Ռակուվը» (Լեհաստան), «Արիս Լիմասոլը» (Կիպրոս), «Սլովան Բրատիսլավան» (Սլովակիա), «Մաքքաբի Հայֆան» (Իսրայել), «Դինամո Զագրեբը» (Խորվաթիա), «Օլիմպիա Լյուբլյանան» (Սլովենիա), «Գալաթասարայը» (Թուրքիա), «Կոպենհագենը» (Դանիա), «Կլակսվիկը» (Ֆարերյան Կղզիներ), «Մոլդեն» (Նորվեգիա), «Սերվետը» (Շվեյցարիա) և «Պանատինայկոսը» (Հունաստան) նվաճեցին որակավորման երրորդ փուլի ուղեգիր։
Որակավորման երրորդ փուլից պայքարը կսկսեն նաև ԱԵԿ-ը (Հունաստան), «Սպարտա Պրահան» (Չեխիա), «Բրագան» (Պորտուգալիա), «Բաչկա Տոպոլան» (Սերբիա), «Ռեյնջերսը» (Շոտլանդիա), «Մարսելը» (Ֆրանսիա), ՊՍՎ-ն (Հոլանդիա) և «Շտուրմը» (Ավստրիա)։
Որակավորման երրորդ փուլում կկայանան հետևյալ դիմակայությունները.
«Ռակուվ» – «Արիս»
«Սլովան Բրատիսլավա» – «Մաքքաբի Հայֆա»
ԱԵԿ – «Դինամո Զագրեբ»
«Օլիմպիա Լյուբլյանա» – «Գալաթասարայ»
«Կոպենհագեն» – «Սպարտա Պրահա»
«Կլակսվիկ» – «Մոլդե»
«Բրագա» – «Բաչկա Տոպոլա»
«Ռեյնջերս» – «Սերվետ»
«Պանատինայկոս» – «Մարսել»
ՊՍՎ – «Շտուրմ»
Հավելենք, որ որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 8-9-ին, իսկ պատասխան խաղերն` օգոստոսի 15-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Չեմպիոնների-լիգա