ՉԼ. «Ինտերը» երկու գնդկաի տարբերությամբ հաղթեց «Ֆեյենորդին» 🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» մրցակցի դաշտում մրցեց «Ֆեյենորդի» դեմ։
«Ներաձուրին» անչափ վստահ հանդիպում անցկացրեց և հաղթեց 2:0 հաշվով։ Միլանյան գրանդից մեկական գոլ խփեցին Մարկուս Թյուրամն ու Լաուտարո Մարտինեսը։
65-րդ րոպեին հյուրերի առավելությունը կարող էր եռապատկել Պյոտր Զելինսկին, սակայն լեհ ֆուտբոլիստը չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից. «Ֆեյենորդին» փրկեց Տիմոն Ֆելենռոյթերը։
«Ինտերի» հայտացուցակում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը մնաց պահեստայինների նստարանին։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 11-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից