Չելսին նույնպես միանում է Լայպցիգի պաշտպանի համար մղվող պայքարին
«ՌԲ Լայպցիգի» պաշտպան Դայո Ուպամեկանոն կարող է լքել հարազատ ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը «Չելսին» նույնպես միանում է 22-ամյա պաշտպանի համար մղվող պայքարին, որի հրաժարագինը կազմում է 40 մլն եվրո։
Լոնդոնյան ակումբում կասկածում են, որ Անտոնիա Ռյուդիգերը, Անդրեաս Քրիստենսենը և Ֆիկայո Թոմորին կշարունակեն իրենց ելույթներն ակումբի կազմում, այդ իսկ պատճառով նրանք փնտրում են պաշտպան, որի հետ կարող են երկարաժամկետ պայմանագիր համաձայնեցնել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուպամեկանոյի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բավարիան», «Արսենալը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալը» և «Բարսելոնան»։ Հաղորդվում է նաև որ պաշտպանի համար մղվող պայքարում ֆավորիտը «Բավարիան» է։
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում «Լայպցիգի» պաշտպանը մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։
# Անդրեաս Քրիստիենսեն, Անտոնիո Ռյուդիգեր, Արսենալ, Բավարիա, Բարսելոնա, Բունդեսլիգա, Դայո Ուպամեկանո, Լայպցիգ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Ռեալ Մադրիդ, Ֆիկայո Թոմորի