Ուսուցիչն ուժեղ գտնվեց աշակերտից🎥

Ուսուցիչն ուժեղ գտնվեց աշակերտից🎥

13/12/2020 - 02:10

Անգլիական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Էվերտոնը» սեփական հարկի տակ մրցեց «Չելսիի» դեմ։

Հանդիպման հաշիվը բացվեց 21-րդ րոպեին։ Լոնդոնյան ակումբի դարպասպահ Էդուարդ Մենդին կանոնների խախտում թույլ տվեց «Էվերտոնի» հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինի նկատմամբ։ հանդիպման գլխավոր մրցավար Ջոնաթան Մոսը խորհրդակցելով VAR համակարգի սենյակում աշխատող իր գործընկերների հետ՝ նշանակեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Գիլֆի Սիգուրդսոնը։

Բաց թողած գոլից հետո, իսկ ընդհանրապես նաև խաղի գրեթե մեծ մասում, «ազնվականները» տիրեցին նախաձեռնությանը և վերահսկում էին գնդակի ընթացքը՝ ստեղծելով նաև մի շարք վտանգավոր պահեր։

Արդեն 26-րդ րոպեին աչքի ընկնելու լավ պահ ուներ Ռիս Ջեյմսը, սակայն անգլիացի լատերալի հարվածից հետո «իրիսներին» փրկեց Ջորդան Պիկֆորդը։ «Էվերտոնն» էլ հնարավորության դեպքում հակագրոհու էր։ Այդպիսի հակագրոհներից մեկի ընթացքում էլ Ռիչարլիսոնը 40-րդ րոպեին հայնտվեց հարվածային դիրքում, սակայն նրա հարվածից հետո իր թիմին փրկեց արդեն Մենդին։

Երկրորդ խաղակեսում էլ «Չելսիի» ֆուտբոլիստներն բացահայտ առավելություն և գնդակին տիրում էին ժամանակի 71%-ը, սակայն առաջին կեսում Ֆրենկ Լեմպարդի սաների ստեղծած պահերն ավելի վտանգավոր էին։ Երկրորդ կեսում «կապույտները» որևէ դիպուկ հարված չկատարեցին Պիկֆորդի դարպասի ուղղությամբ, ինչն էլ թույլ տվեց Կառլո Անչելոտիի սաներին պահպանել հաղթական հաշիվը։

Այսպիսով, «Էվերտոնը» վաստակեց 20 միավոր և բարձրացավ 7-րդ հորիզոնական, իսկ «Չելսին» մնաց 22 միավորով և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023