Ուշադրություն. ֆուտբոլային տոնը մեկնարկում է

Ուշադրություն. ֆուտբոլային տոնը մեկնարկում է

14/07/2019 - 10:00

Հայաստանում անցկացվում է ֆուտբոլային բացառիկ մրցաշար՝ մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2019 թ. առաջնության եզրափակիչ փուլը: Այսօրվանից սկսած՝ մինչև հուլիսի 27-ը ֆուտբոլային տոնը համակելու է ամբողջ քաղաքն ու Հանրապետությունը:

Կարևոր բոլոր առումներով

Բացի այն, որ Հայաստանը հիանալի հնարավորություն ունի հյուրընկալել մրցաշարը, ֆուտբոլային առումով ևս ամեն ինչ օգտակար է: Հանդիպումներ Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի տարիքակից ընտրանիների հետ, այն էլ պաշտոնական խաղում: Այս հանդիպումների փորձը անգնահատելի կլինի մեր ֆուտբոլիստների համար:

Մեր երկիրը որոշակի առումով լինելու է ֆուտբոլային աշխարհի կենտրոնում. սա, իհարկե, բացառիկ հնարավորություն է: Մեր ֆուտբոլիստները ևս լինելու են ուշադրության կենտրոնում:

A խումբ

Հայաստան
Իտալիա
Պորտուգալիա
Իսպանիա

B խումբ

Չեխիա
Իռլանդիա
Նորվեգիա
Ֆրանսիա

Մեր հավաքականի վերջնական հայտացուցակը հետևյալն է.

Մրցաշարի մեկնարկից առաջ կայացել է մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի ասուլիսը.

Իհարկե, շանսերի մասին խոսելն ամենաբարդն է: Անկախ ամեն ինչից պետք է պայքարել: Դրական արդյունքը հիանալի կլինի բոլորիս համար:

Մնում է կոչ անել մեր երկրպագուներին անպայման այցելել ստադիոններ և աջակցել հայ ֆուտբոլիստներին, որոնց կարիքը նրանք շատ ունեն: Առաջին հանդիպումն այսօր՝ հուլիսի 14-ին. ժամը 18:45, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոն. Հայաստան Մ19 – Իսպանիա Մ19

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor