Ունայ Էմերի. Արսենալն ուզում է հասնել Անգլիայի և աշխարհի լավագույն ակումբի մակարդակին

Ունայ Էմերի. Արսենալն ուզում է հասնել Անգլիայի և աշխարհի լավագույն ակումբի մակարդակին

27/04/2019 - 13:48

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է թիմի ապագա պլանների մասին:

«Մենք ուզում ենք հասնել Անգլիայի և աշխարհի լավագույն ակումբի մակարդակին, բայց դա երկարատև պրոցես է: Երբեմն պետք է խոսել համբերության մասին:

Մենք ուզում ենք խաղալ Չեմպիոնների լիգայում, բայց հասկանում ենք, որ այդ պրոցեսը համբերություն է պահանջում, որովհետև կան ևս 5 շատ ուժեղ թիմեր շատ լավ ֆուտբոլիստներով:

Անգլիայի առաջնությունն ամենադժվարն է աշխարհում: Ոչ մի երկրում չկա այսպիսի պայքար քառյակի և Չեմպիոնների լիգայի համար:»,- Էմերիի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023