Շոտլանդիան հաղթեց Մոլդովային` նվաճելով ԱԱ որակավորման փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր🎥
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 9-րդ տուրում Շոտլանդիայի հավաքականը F խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Մոլդովայի ընտրանու դեմ։
Հանդիպման մեծ մասում հյուրերն ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։
Խաղկաեսերից յուրաքանչյուրում շոտլանդացիների կազմից աչքի ընկան Նաթան Պատերսոնն ու Չե Ադամսը։
Այս խմբում կկայանա ևս երկու հանդիպում.
Դանիա – Ֆարերյան Կղզիներ
Ավստրիա – Իսրայել
F խումբը ներկա պահին ունի հետևյալ տեսքը.
- Դանիա – 24 միավոր
- Շոտլանդիա (անցկացրած 9 խաղ) – 20 միավոր
- Իսրայել – 13 միավոր
- Ավստրիա – 10 միավոր
- Ֆարերյան Կղզիներ – 4 միավոր
- Մոլդովա (անցկացրած 9 խաղ) – 1 միավոր
Այսպիսով, Շոտլանդիայի հավաքականը վերջին տուրից առաջ ապահովեց աշխարհի առաջնության որակավորման փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Մոլդովայի հավաքական, Նաթան Պատերսոն, Շոտլանդիայի հավաքական, Չե Ադամս