Շալկեն հաղթեց Նյուրնբերգին` դառնալով Երկրորդ Բունդեսլիգայի չեմպիոն🎥
Երկրորդ Բունդեսլիգայի վերջին` 34-րդ տուրում առաջնության առաջատար «Շալկե-04»-ը հյուրընկալվելիս մրցեց «Նյուրնբերգի» դեմ։
Տևական ժամանակ գելզենկիրխենը ներկայացնող ակումբը հաղթում էր 1:0 հաշվով. 15-րդ րոպեին սեփական կիսադաշտից կատարած հարվածով աչքի ընկավ Ռոդրիգո Զալազարը։
Հաշվի մեջ նոր փոփոխություն եղավ միայն 86-րդ րոպեին, երբ Լուկաս Շլյայմերը խփեց «Նյուրնբերգի» պատասխան գոլը։
Այդուհանդերձ, ընդամենը 2 րոպե անց` 88-րդ րոպեին, Սիմոն Տերոդեն խփեց «Շալկեի» հաղթական գնդակը։
Նշենք, որ 34-ամյա հարձակվողը Երկրորդ Բունդեսլիգայի շրջանակում անցկացրած 30 խաղում խփեց նույնքան գոլ ու դարձավ առաջնության լավագույն ռմբարկու։
Այպիսով, «Շալկեն» հաղթեց 2:1 հաշվով, ինչից հետո Գելզենկիրխենը ներկայացնող ակումբը վաստակեց 65 միավոր` դառնալով Երկրորդ Բունդեսլիգայի չեմպիոն։
Հիշեցնենք, որ «Շալկե 04»-ը դեռևս նախորդ տուրում էր նվաճել Բունդեսլիգայի ուղեգիր։
«Նյուրնբերգը», 51 միավորով, առաջնությունն ավարտեց 8-րդ հորիզոնականում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Երկրորդ Բունդեսլիգա, Միքայել Բյուսկենս, Նյուրնբերգ, Շալկե-04, Ռոդրիգո Զալազար, Սիմոն Տերոդե