Նոան սկզբունքային խաղում հաղթեց Արարատ-Արմենիային 🎥
Հայաստանի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի կենտրոնական խաղում «Նոան» տանն ընդունեց «Արարատ-Արմենիային»։
Հանդիպումն անցավ թեժ և լարված մթնոլորտում, որն ավարտվեց «Նոայի» հաղթանակով` 2:1 հաշվով։
Կառլոս Ինարեխոսի թիմի գոլերը խփեցին Իլիաս Ալհաֆթն ու Ջասթին Մատյեն, հյուրերի կազմից աչքի ընկավ Մոհամեդ Յատարան։
Նշենք, որ «Արարատ-Արմենիան» 41-րդ րոպեից խաղում էր 10 հոգով. դաշտից հեռացվել էր Արմեն Համբարձումյանը։
Այդ հաղթանակից հետո «Նոան» վաստակեց 77 միավոր և վերադարձավ առաջին տեղ։ Երկրորդ տեղը զբաղեցնող «Փյունիկը» ունի 76 միավոր։ Կողմերը նախավերջին` 35-րդ տուրում, մրցելու են միմյանց դեմ։ Հանդիպումը կկայանա մայիսի 21-ին։ «Արարատ-Արմենիան» մնաց 71 միավորով և երրորդ տեղում է։ Վարդան Մինասյանի թիմը զրկվեց չեմպիոն դառնալու հնարավորությունից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# IDBank Հայաստանի Պրեմիեր լիգա, Արարատ-Արմենիա, Իլիաս Ալհաֆթ, Կառլոս Ինարեխոս, Հայաստանի Պրեմիեր լիգա, ՀՊԼ, Մոհամեդ Յատարա, Նոա, Ջասթին Մատյե, Փյունիկ