Նյուքասլը շարունակում է ճախրել` ջախջախելով Լեսթերին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Նյուքասլը» հյուրընկալվելիս մրցեց «Լեսթերի» դեմ։
Դեռ առաջին խաղակեսում «կաչաղակները» վճռեցին հանդիպման ելքը` նախքան ընդմիջում 3 անպատասխան գնդակ ուղարկելով «աղվեսների» դարպասը. մեկական անգամ աչքի ընկան Քրիս Վուդը, Միգել Ալմիրիոնն ու Ժոելինտոնը։
Երկրորդ կեսում էլ Էդի հաուի թիմը հանգստացրեց խաղն` այն մոտեցնելով տրամաբանական ու հաղթական ավարտին։
Այսպիսով, «Նյուքասլը» հաղթեց 3:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 33 միավոր` բարձրանալով 2-րդ հորիզոնական։
Հավելենք, որ «կաչաղակները» Պրեմիեր լիգայի շրջանակում տոնեցին 6-րդ հաղթանակը։
«Լեսթերը», 17 միավորով, 13-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Էդի Հաու, Ժոելինտոն, Լեսթեր, Միգել Ալմիրիոն, Նյուքասլ, Քրիս Վուդ