Նիկո Վիլիամսը շարունակում է մնալ Բարսելոնայի տրանսֆերային գլխավոր նպատակը
«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրված լինել Բիլբաոյի «Ատլետիկի» վինգեր Նիկո Վիլիամսի ծառայություններով։
El Chiringuito TV-ն գրում է, որ 2025 թ. ամռանը 22-ամյա ֆուտբոլիստը լինելու է «բլաուգրանայի» տրանսֆերային գլխավոր նպատակը։
Կատալոնական ակումբը դեռ նախորդ ամռանն էր փորձում ձեռք բերել Իսպանիայի ազգային հավաքականի եզրային հարձակվողին, սակայն վերջինս որոշեց մնալ «Ատլետիկում»։
Հիշեցնենք, որ երտիասարդ ֆուտբոլիստը Եվրո-2024-ի հերոսներից էր։ Նա Իսպանիայի հավաքականի կազմում դարձավ չեմպիոն, 6 խաղում խփեց 2 գոլ, կատարեց 1 ասիստ, եզրափակիչում գրավեց Անգլիայի հավաքականի դարպասը։
Նիկո Վիլիամսն ընթացիկ մրցաշրջանում 2024/25 մրցաշրջանում 15 խաղում դարձել է 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ատլետիկ Բիլբաո, Բարսելոնա, Լա-լիգա, Նիկո Վիլիամս, տրանսֆերներ