Նեյմարի հայր. Ոսկե գնդակը տղայիս գլխավոր նպատակը չէ

Նեյմարի հայր. Ոսկե գնդակը տղայիս գլխավոր նպատակը չէ

13/04/2019 - 19:15

«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարի հայրը՝ Նեյմար դա Սիլվան, հայտարարել է, որ նրա որդին «Ոսկե գնդակը» չի համարում իր կարիերայի գլխավոր նպատակը:

«Դա գլխավոր նպատակը չէ: Կարծիք կա, որ «Ոսկե գնդակը» պետք է լինի Նեյմարի գլխավոր նպատակը, բայց դա այդպես չէ:

Անհատական մրցանակներ չեն լինում առանց թիմային հաջողությունների: Ոչ մի խաղացող չի աժանացել «Ոսկե գնդակին» առանց թիմային հաղթանակների:

Եթե Նեյմարը ցանկանում է նվաճել այդ մրցանակը, ապա պետք է մտածել կոլեկտիվի մասին: «ՊՍԺ»-ի նպատակը՝ Չեմպիոնների լիգան հաղթելն է: Եվ այդ ժամանակ նա և նրա խաղընկերները շանս կունենան ինչ-որ բան նվաճել:»,- Նեյմար դա Սիլվայի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը:



Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022