Նեյմարը կրկին վնասվածք է ստացել և չի կարողացել զսպել հույզերը 🎥 📸

Նեյմարը կրկին վնասվածք է ստացել և չի կարողացել զսպել հույզերը 🎥 📸

17/04/2025 - 15:13

Բրազիլիայի Ա Սերիայի չորրորդ տուրում «Սանթոսը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթել «Ատլետիկո Մինեյրոյին»։

Տանտերերի մեկնարկային կազմում է եղել նաև «Բասելոնայի» ու ՊՍԺ-ի նախկին վինգեր Նեյմարը, որը, սակայն, հերթական վնասվածքն է ստացել ու փոխարինվել 32-րդ րոպեին։

33-ամյա ֆուտբոլիստը փոխարինվելու պահին չի կարողացել զսպել հույզերն ու արտասվել է։

Հատկանշական է, որ Նեյմարն երկրորդ հանդիպումն էր անցկացնում վնասվածքից ապաքինվելուց հետո։ Նա ազդրի հետին մկանի վնասվածքի պատճառով բաց էր թողել մոտ 6 շաբաթ։

Նշենք, որ «Ատլետիկո Մինեյրոյի» դեմ հանդիպմանը Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու (79 գոլ) Նեյմարը «Սանթոսի» տնային «Վիլա Բելմիրո» ստադիոնում անցկացնում էր 100-րդ հանդիպումն ու դաշտ էր դուրս եկել այդ համար հատուկ մարզաշապիկով։

Հիշեցնենք, որ Նեյնարն այս տարվա փետրվարին է 12 տարի անց վերադարձել «Սանթոս», որի համակարգում հանդես է եկել նաև 2003-2013 թթ.։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023