Նապոլին վստահորեն հաղթեց Ռոմային ?

Նապոլին վստահորեն հաղթեց Ռոմային ?

31/03/2019 - 18:56

Իտալական Ա սերիայի 29-րդ տուրում «Ռոման» հյուրընկալել էր «Նապոլիին». «գայլերը» պարտվեցին 1:4 հաշվով:

Հանդիպման 2-րդ րոպեին Արկադիուշ Միլիկը բացել է հաշիվը: Առաջին խաղակեսի ավարտին 11 մետրանոց է նշանակվել հյուրերի դարպասին, որը հստակ է իրացրել Պերոտին:

Երկրորդ կեսի մեկնարկից մոտ 5 րոպե անց Մերտենսը դարձյալ առաջ է մղել նեապոլական թիմին, իս ևս 5 րոպե անց Վերդին ամրապնդել է «Նապոլիի» հաղթանակը: 81-րդ րոպեին Յունեսը ձևակերպել է վերջնարդյունքը՝ 1:4:

Այս հաղթանակից հետո Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 63 միավորով 2-րդ հորիզոնականում է, իսկ հռոմեական թիմը 47 միավորով մնում է 6-րդ տեղում:

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023