Յուրգեն Կլոպ. Սա լավ արդյունք է, բայց երկրորդ խաղը լարված կլինի

Յուրգեն Կլոպ. Սա լավ արդյունք է, բայց երկրորդ խաղը լարված կլինի

10/04/2019 - 13:20

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ամփոփել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «Պորտուի» դեմ տարած հաղթանակը (2:0):

«Մենք ուրախ ենք, բայց սա միայն առաջին խաղն է, երկրորդ խաղը լարված կանցնի: Մենք խփեցինք 2 գոլ և ժամանակի մեծ մասը գնդակը կառավարեցինք:

Մրցակցին շատ ստանդարտներ նվիրեցինք: Կարծում եմ՝ «Պորտուն» իր գոլերի 40%-ը խփում է ստանդարտներից:

Նրանք անցկացրեցին մեկ կամ երկու հակագրոհ, բայց ընդհանուր մենք շատ լավ էինք խաղում:

2-րդ խաղակեսում մենք մի քիչ կորցրեցինք դեպի դարպաս ուղղվածությունը, սակայն խաղացեղներին չի կարելի քննադատել, քանի որ 2:0-ն շատ լավ արդյունք է:

Գիտեինք, որ մեզ սպասվում է երկրորդ խաղը, և մենք չենք կարող որոշել զույգի հաղթողին արդեն այսօր: Հիմա մենք պետք է գնանք արտագնա հանդիպման և կրկին պայքարենք:»,- Կլոպի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023