Յուվենտուսը փորձում է վերականգնել սասանված հեղինակությունը🎥
Իտալական Ա սերիայի 6-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց «Սամպդորիայի» դեմ։
Թուրինյան ակումբը գոլառատ խաղում հաղթեց 3:2 հաշվով։
«Բյանկոներիների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Պաուլո Դիբալան, Լեոնարդո Բոնուչին և Մանուել Լոկատելին, ջենոակավ ակումբից էլ` Մայա Յոսիդան ու Անտոնիո Կանդրևան։
Այս հաղթանակից հետո Մասիմիլիանո Ալեգրիի թիմը վաստակեց 8 միավոր և բարձրացավ 9-րդ հորիզոնական։
«Սամպդորիան» մնաց նախապես վաստակած 5 միավորով և զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, ԱՆտոնիո Կանդրևա, Լեոնարդո-Բոնուչի, Մայա Յոսիդա, Մանուել Լոկատելլի, Մասիմիլիանո-Ալեգրի, Յուվենտուս, Պաուլո-Դիբալա, Սամպդորիա