Մոնակոն տպավորիչ comeback-ով հաղթեց Բրեստին` բարձրանալով 2-րդ հորիզոնական🎥
Ֆրանսիական Լիգա 1-ի նախավերջին` 37-րդ տուրում «Մոնակոն» «Լուի II» մարզադաշտում մրցեց «Բրեստի» դեմ։
Հանդիպումը մոնեգասկյան ակումբի համար անչափ անհաջող մեկնարկեց, քանի որ արդեն 23-րդ րոպեի դրությամբ հյուրերը, Ժան-Կևին Դյուվերնի և Յուսեֆ Բելայլիի խփած գոլերի շնորհիվ, հաղթում էին 2:0 հաշվով։
Նախքան ընդմիջման գնալը` 44-րդ րոպեին, «Մոնակոն» մեկ գնդակ հետ բերեց. 11-մետրանոցից աչքի ընկավ Վիսամ Բեն Եդերը։
Երկրորդ կեսում Ֆիլիպ Կլեմանի թիմն ուներ խաղային լուրջ առավելություն, ինչի արդյունքում տանտերերը կարողացան երեք անպատասխան գնդակ ուղարկել «Բրեստի» դարպասը` հաղթելով 4:2 հաշվով։
Մոնեգասկների կազմից Վիսամ Բեն Եդերը ևս երկու գոլ խփեց ու այս խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ, իսկ հանդիպման վերջակետը դրեց Կևին Ֆոլանդը։
Նշենք, որ Բեն Եդերը Լիգա 1-ի ընթացիկ խաղարկությունում խփել է արդեն 24 գոլ և լավագույն ռմբարկուների ցուցակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը` զիջելով միայն ՊՍԺ-ի գոլահար Կիլիան Մբապեին, ով իր անվան դիմաց ունի 25 գնդակ։
«Մոնակոն» Լիգա 1-ի շրջանամում տոնեց 9-րդ անընդմեջ հաղթանակը և վաստակեց 68 միավոր ու վերջին տուրից առաջ բարձրացավ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական։
68 միավոր ունի նաև «Մարսելը», որը 37-րդ տուրում հյուրընկալվելիս 0:2 հաշվով զիջեց «Ռենին», ինչի հետևանքով պրովանսյան ակումբը լրացուցիչ ցուցանիշներով նահանջեց 3-րդ հորիզոնական։
Նշենք, որ Լիգա 1-ում 2-րդ հորիզոնականը զբաղեցնող ակումբը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղիղ ուղեգիր է նվաճում, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցնող ակումբը մասնակցում է մրցաշարի որակավորման փուլին։
Վերջին տուրում «Մոնակոն» հյուրընկալվելիս կմրցի «Լանսի», իսկ «Մարսելը» սեփական հարկի տակ` «Ստրասբուրի» դեմ։
Հավելենք, որ «Բրեստը», 48 միավորով, 11-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրեստ, Կևին Ֆոլանդ, Մոնակո, Չեմպիոնների-լիգա, Վիսամ Բեն-Յեդեր, Օլիմպիկ Մարսել, Ֆիլիպ Կլեման