ՄՅՈՒ-ն սահմանել է բազմաթիվ ֆուտբոլիստների հրաժագները
Ամառային տարսնֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բաժանվել 12 ֆուտբոլիստներից։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «կարմիր սատանաները» տրանսֆերային բյուջեն մեծացնելու նպատակով պատրաստ են բաժանվել հետևյալ ֆուտբոլիստների` սահմանելով նաև նրանց հրաժագինը։
Խոսքը Ջեյդոն Սանչոյի (45 մլն ֆունտ), Հարի Մագուայերի (40 մլն), Սքոթ Մաքթոմինայի (40 մլն), Անտոնի Մարսիալի (25 մլն), Դոնի վան դե Բեկի (20 մլն), Էնթոնի Էլանգայի (20 մլն), Ֆրեդի (20 մլն), Հանիբալ Մեժբրիի (13 մլն), Ալեքս Տելեսի (10 մլն), Բրենդոն Վիլիամսի (5 մլն) և Էրիկ Բայիի (2 մլն) մասին է։
Բացի դրանից, մանկունյական ակումբը քննարկել է 15 մլն ֆունտի և տարբեր հավելավճարների դիմաց դարպասապահ Դին Հենդերսոնին «Նոթինգհեմ Ֆորեսթին» վաճառելու տարբերակը, սակայն Դավիդ դե Խեայի ապագայի անորոշության պատճառով գործարքի իրականացումը ներկա պահին կասկածի տակ է։
Նշենք, որ Հենդերսոնը 2022/23 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է հենց «անտառապահների» կազմում` անցկացրած 20 խաղում դարպասը 6 անգամ պահելով անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքս Տելես, Անտոնի Մարսիալ, Բրենդոն Վիլիամս, Դին Հենդերսոն, Դոնի-վան-դե-Բեկ, Էնթոնի Էլանգա, Էրիկ Բայի, Հանիբալ Մեժբրի, Հարի-Մագուայեր, Մանչեսթեր-Յունայթեդ, Ջեյդոն-Սանչո, Սքոթ Մաքթոմինայ, տրանսֆերներ, Ֆրեդ