ՄՅՈւ-ն մրցաշրջանում վաստակած 11 մետրանոցների թվով ակումբային ռեկորդ է սահմանել

ՄՅՈւ-ն մրցաշրջանում վաստակած 11 մետրանոցների թվով ակումբային ռեկորդ է սահմանել

14/04/2019 - 11:55

ԱՊԼ-ի 34-րդ տուրում ՄՅՈւ-ն կարողացավ հաղթել «Վեստ Հեմին» (2:1):

Դուբլի հեղինակ է դարձել կիսապաշտպան Պոլ Պոգբան՝ իրացնելով երկու 11 մետրանոց:

«Մանչեսթեր Յունայթեդը» ընթացիկ մրցաշրջանում վաստակել է 12 11 մետրանոց, ինչը հանդիսանում է ակումբային ռեկորդ: Նաև սա ավելին է քան ԱՊԼ-ի մյուս ակումբների մոտ («Կրիստալ Փելասը» վաստակել է 11 11 մետրանոց):

Պոգբան ընթացիկ մրցաշրջանում ՄՅՈւ-ի կազմում իրացրել է 7 11 մետրանոց և այդ ցուցանիշով թիմի պատմության մեջ զիջում է միայն Ռուդ վան Նիստելռոյին, ով 2002/03 մրցաշրջանում իրացրել է 8 11 մետրանոց:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023